Վերլուծաբան

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը համալրում է իր շարքերը՝ ներգրավելով վերլուծական ճկուն և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդ մասնագետների, ովքեր պատրաստ են հրապարակել և հանրայնացնել իրենց տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով:

Աշխատանքը  կատարվում է  կամավորական հիմունքներով:

Որո՞նք են վերլուծաբանի գործառույթները

  • Դառնալով երեք կոմիտեներից /Հասարակագիտություն, Մշակույթ, Տնտեսագիտություն/ մեկի անդամ` վերլուծաբանը պարտադիր մասնակցում է միայն տվյալ կոմիտեի նիստին, մյուսներին՝ ըստ ցանկության քննարկման ու  քվեարկման ձայնի իրավունքով:

  • Յուրաքանչյուր վերլուծաբան պարտադիր պետք է լինի առնվազն մեկ կոմիտեի անդամ, իսկ առավելագույնի պարագային՝ սահմանափակում չկա։

  • Եռամսյակը առնվազն մեկ անգամ ներկայացնում է վերլուծական նախագիծ, որը քննարկվում է նիստի ընթացքում և ընդունելության դեպքում՝ անցնում համապատասխան ընթացակարգով՝ խմբագրություն և հրապարակում:

  • ԵՎՀԿ վերլուծաբաններն ազատ են թեմայի ընտրության հարցում: Ներկայացվող վերլուծությունները պետք է լինեն գիտահանրամատչելի՝ համադրելով փաստական նյութերը հեղինակի վերլուծության հետ: Վերլուծությունները գրվում են հայերենով, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հնարավոր է ներկայացնել այլ լեզուներով: Վերլուծությունները հրապարակվում են կազմակերպության պաշտոնական կայքէջում և սոց. ցանցերում, թարգմանվում են երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն:

  • Առավել ակտիվ վերլուծաբանները համալրում են կազմակերպության Խորհրդի շարքերն ու վերջինիս ղեկավարմանը մասնակցելու հնարավորություն ստանում։

  • Վերլուծաբանները  վճարում են Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճար։

  • ԵՎՀԿ֊ին տրամադրում են ամսական առնվազն 14-15 ժամ:

Պահանջվող որակավորումները

  • վերլուծական ճկուն միտք

  • արհեստավարժություն

  • նախանձախնդրություն

  • համարձակություն

  • տեղեկացվածություն

  • ստեղծարարություն

  • անաչառություն

  • պատասխանատվություն

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Հրապարակայնություն: Խոսքդ լսելի կդարձնես հանրությանը, կունենաս հրապարակված վերլուծություններ, որոնք արդեն իսկ կլինեն խմբագրված և սրբագրված, ավելին` թարգմանված երեք լեզուներով:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր, դու կդառնաս ԵՎՀԿ մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Կունենաս գործնական փորձ, ինչը կնպաստի քո մասնագիտական աճին։ Հնարավորություն կունենաս ներկայանալ որպես կենտրոնի անդամ, օգտվել կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Ինչպե՞ս անդամագրվել

Վերլուծաբանի կարգավիճակ ստանալու գործընթացը տևում է երկու շաբաթ, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է մեկ վերլուծական նախագիծ, որը դրվում է քվեարկության: Թեկնածության շրջանը հաղթահարած թեկնածուն ստանում է վերլուծաբանի կարգավիճակ:

Վերլուծաբան կարող են դառնալ միայն Հայաստանում բնակվող մինչև 35 տարեկան երիտասարդները։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնում վերլուծաբանի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: