Ասոցացված վերլուծաբան

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը համալրում է իր շարքերը՝ ներգրավելով վերլուծական ճկուն և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդ մասնագետների, ովքեր պատրաստ են հրապարակել և հանրայնացնել իրենց տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով:

Աշխատանքը  կատարվում է  կամավորական հիմունքներով:

Որո՞նք են ասոցացված վերլուծաբանի գործառույթները

  • Ասոցացված  վերլուծաբանները  չեն մասնակցում վերլուծաբանների հերթական  և արտահերթ  նիստերին,   համագումարներին.  Գործընթացը իրականացվում է առցանց եղանակով:
  • ԵՎՀԿ ասոցացված վերլուծաբաններն ազատ են թեմայի ընտրության հարցում: Ներկայացվող վերլուծությունները պետք է լինեն գիտահանրամատչելի՝ համադրելով փաստական նյութերը հեղինակի վերլուծության հետ:
  • Վերլուծությունները գրվում են հայերենով, նախապես պայմանավորվածություն ձեռքբերելու դեպքում հնարավոր է ներկայացնել այլ լեզուներով:
  • Վերլուծության ներկայացման և խմբագրման գործընթացը ենթադրում է հետևյալ ընթացակարգերը.

    • Վերլուծության նախագիծը ներկայացվում և քննարկվում է առցանց տարբերակով /Google Doc/, որի հասանելիությունը ունեն կենտրոնի բոլոր վերլուծաբանները և ինքը՝ ասոցացված վերլուծաբանը:

    • Վերլուծաբանները մեկնաբանությունների տեսքով՝ առաջարկություններ և դիտողություններ են անում ներկայացված վերլուծական նախագծի վերաբերյալ:

    • Վերլուծության հրապարակման քվեարկությունը ևս տեղի է ունենում առցանց տարբերակով:
    • Վերլուծության ընդունումից հետո սկսվում է խմբագրման գործընթացը, որից հետո վերլուծությունը հրապարակվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում և սոց. ցանցերում:
  • Ասոցացված վերլուծաբանները վճարում են Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճար։

Պահանջվող որակավորումները

  • Վերլուծական ճկուն միտք
  • արհեստավարժություն
  • նախանձախնդրություն
  • համարձակություն
  • տեղեկացվածություն
  • ստեղծարարություն
  • անաչառություն
  • պատասխանատվություն

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Հրապարակայնություն: Խոսքդ լսելի կդարձնես հանրությանը, կունենաս հրապարակված վերլուծություններ, որոնք արդեն իսկ կլինեն խմբագրված և սրբագրված, իսկ որոշ դեպքերում՝ նաև թարգմանված օտար լեզուներով:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր, դու կդառնաս ԵՎՀԿ մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Կունենաս գործնական փորձ, ինչը կնպաստի քո մասնագիտական աճին։ Հնարավորություն կունենաս մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Ի՞նչպես անդամագրվել

Ասոցացված վերլուծաբան կարող են դառնալ ցանկացած տարիքի և քաղաքացիության անձինք:

Ասոցացված վերլուծաբանի կարգավիճակ ստանալու գործընթացը հետևյալն է. Թեկնածուն ներկայացնում է մեկ վերլուծական նախագիծ, որը դրվում է քվեարկության: Թեկնածության շրջանը հաղթահարած թեկնածուն ստանում է ասոցացված վերլուծաբանի կարգավիճակ:

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնում ասոցացված վերլուծաբանի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: