Թարգմանիչ

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ են ռուսերենի և ֆրանսերենի փայլուն իմացությամբ երիտասարդներ, ովքեր պատասխանատու կլինեն մեր պաշտոնական կայքում (www.acoya.org) տեղադրված վերլուծությունների՝ հայերենից տվյալ լեզու թարգմանությունների համար։ Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը հայերեն լեզվով կստանա նյութը, որը պետք է նշված լեզվով թարգմանված ներկայացնի տաս օրվա ընթացքում:

Փորձաշրջանը կհաղթահարեն այն դիմորդները, որոնց թարգմանությունները կլինեն պատշաճ՝ ըստ որակական չափանիշների: Փորձաշրջանը հաղթահարած դիմորդներն այնուհետև կանցնեն աշխատանքի: Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզանից

  • մեկ ամիս ժամանակահատվածում մեկ վերլուծության թարգմանություն՝ խմբագրված թե՛ խմբագրի, թե՛ տվյալ վերլուծության հեղինակի կողմից
  • նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն
  • կամավոր աշխատանքով զբաղվելու պատրաստակամություն
  • մոտիվացվածություն
  • պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում

Պահանջվող որակավորումներ

  • ռուսերենի կամ ֆրանսերենի փայլուն իմացություն
  • բարդ տեքստերի՝ հայերենից տվյալ լեզու և հակառակը գրավոր թարգմանություններ իրականացնելու հմտություններ
  • Microsoft Word ծրագրի իմացություն
  • անհատական և թիմային  արդյունավետ աշխատանքի ունակություն
  • ամսական միջինում 8 -10 ժամ աշխատանք

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Ճկունություն: Աշխատանքն իրականացվում է ազատ գրաֆիկով, տնային պայմաններում: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաս խորհրդատվություն և աջակցություն թարգմանիչների բաժնի ղեկավարի, մյուս թարգմանիչների և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Հրապարակում։ Կատարված թարգմանությունները հրապարակվում են մեր կայքում։ Թարգմանության մեջ նշվում է թարգմանչի անուն ազգանունը։ Այդ աշխատանքները տարածվում են սոցիալական ցանցերի օգնությամբ։

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր, դու կդառնաս ԵՎՀԿ՝ մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ:  Ձեռք կբերես նոր ընկերներ և ծանոթություններ: Կունենաս մեծ թվով թարգմանություններ, որոնց շնորհիվ կստանաս անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի քո մասնագիտական աճին: Դու հնարավորություն կունենաս ներկայանալու որպես կենտրոնի անդամ՝ օգտվելով կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից։ Մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի թարգմանիչների բաժնին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք քեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: