Սոցիոլոգ

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ է սոցիոլոգ, ով ցանկանում է կամավորական աշխատանքի շնորհիվ զարգացնել իր հմտությունները և ձեռք բերել պրակտիկ փորձ տվյալ ոլորտում։ Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։

Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզանից

  • Վերլուծաբանների վերլուծական-հետազոտական աշխատանքներին անհրաժեշտ սոցիալական հարցումների իրականացում, արդյունքների ամփոփում։
  • Կազմակերպության ներքին սոցհարցումների իրականացում, արդյունքների ամփոփում։
  • Կազմակերպության ընթացիկ գործունեության սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում։
  • Նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն:

Պահանջվող որակավորումները

  • Պրակտիկ սոցիոլոգիական տարրական գիտելիքներ։
  • Google Forms-ով աշխատելու կարողություն։
  • Excel-ով ալխատելու կարողություն՝ գրաֆիկներ ու դիագրամներ կազմել։
  • Սոցիոլոգիական, մարքեթինգային հետազոտությունների հարցաթերթերի հետ աշխատելու կարողություն։

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Անհատական և մասնագիտական աճ: Որպես մեր կազմակերպության կամավոր, դու կդառնաս ԵՎՀԿ մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Ձեռք կբերես նոր ընկերներ և ծանոթություններ: Հնարավորություն կունենաս ներկայանալ որպես կենտրոնի անդամ, օգտվել կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո  կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի աշխատակազմին որպես սոցիոլոգ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումըԱռավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք քեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: