SMM, SEO մասնագետ

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ է ստեղծարար մտածելակերպով SMM, SEO մասնագետ։

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:

Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզանից

  • ապահովել կազմակերպության ներկայացվածությունը, ակտիվությունն ու առաջխաղացումը սոցիալական մեդիայում
  • ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել տեղեկատվություն՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը
  • համագործակցել ԵՎՀԿ մարկետոլոգի և այլ անդամների հետ լսարանի ներգրավվածության ապահովմանն ուղղված նոր գաղափարների և առաջարկների մշակման և իրագործման համար
  • ամսական միջինում 8-10 ժամ աշխատանք

Պահանջվող որակավորումները

  • սոցիալական ցանցերում և մեդիայում նյութի տարածման, առաջխաղացման հմտություններ
  • հաղորդակցման և համակարգչային բարձր մակարդակի հմտություններ
  • սոցիալական մեդիայի վերաբերյալ գերազանց գիտելիքներ
  • որոնողական համակարգերում աշխատելու ցանկություն
  • Facebook, Twitter, LinkedIn, Reddit, Youtube, Instagram լավ իմացություն,
  • անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
  • անկախ աշխատելու հմտություն
  • սովորելու ցանկություն
  • ստեղծագործ միտք
  • SMM/SEO որակավորումը խիստ ցանկալի է, բայց ոչ պարտադիր

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Ճկունություն: Աշխատանքը չի ենթադրում հստակ սահմանված աշխատանքային գրաֆիկ: Դու կարող ես քո աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկիդ:

Անհատական և մասնագիտական աճ. Որպես մեր կազմակերպության կամավոր դու կդառնաս ԵՎՀԿ-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ,  ձեռք կբերես կամավորական փորձ և պրակտիկ գիտելիքներ SMM/ SEO ոլորտում։ Հնարավորություն կունենաս ներկայանալ որպես կենտրոնի անդամ, օգտվել կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո  կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի Հասարակայնության հետ կապերի և մարկետինգի բաժնին որպես SMM/SEO անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք քեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: