WordPress ծրագրավորող

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ է կամավորական փորձ ձեռք բերել ցանկացող ստեղծարար WordPress ծրագրավորող:

Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզանից

  • Ծրագրային ապահովման լուծումների ուսումնասիրում, պլանավորում, նախագծում և մշակում:
  • Առաջացած խնդիրների գնահատում, լուծումների հայտնաբերում և շտկում:
  • Տեղեկատվական համակարգերի մշակում, համակարգում և տեղադրում:
  • Որակյալ արդյունքի ապահովում ճիշտ ժամկետներում:
  • հետաքրքիր և ստեղծարար մոտեցում:
  • նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն:
  • շաբաթական միջինում 5 ժամ զբաղվածություն

Պահանջվող որակավորումները

  • WordPress համակարգի առաջադեմ մակարդակի իմացություն (advanced level)
  • PHP, Js, HTML5 և CSS ծրագրերի բավարար իմացություն
  • Linux ենթակառուցվածքների հետ աշխատանքային փորձի առկայություն
  • Web Ծրագրավորման փորձ (1+ տարի)
  • Ցանցային ադմինիստրացիայի փորձառություն

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Ճկունություն: Դու ազատ ես աշխատել այնտեղ, որտեղ կամենաս և ինչպես կամենաս: Մեզ համար կարևորը արդյունքն է:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ դու կդառնաս ԵՎՀԿ-ի ՝ մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Կունենաս գործնական փորձ, ինչը կնպաստի քո մասնագիտական աճին և կօգնի հարստացնել քո պորտֆոլիոն: Հնարավորություն կունենաս ներկայանալու որպես կենտրոնի անդամ, օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի ՏՏ բաժնին որպես WordPress մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք քեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: