ՀՏՀ

1. Ի՞նչ հաճախականությամբ են անցկացվում վերլուծաբանների հանդիպումները:

Վերլուծաբանների հերթական նիստերը տեղի են ունենում շաբաթը մեկ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր:

2. Ի՞նչ ֆորմատով են տեղի ունենում վերլուծաբանների հանդիպումները:

Յուրաքանչյուր շաբաթ տեղի է ունենում վերլուծաբանների նիստ, որի ընթացքում քննարկվում են ընթացիկ կարևոր իրադարձությունները, վերլուծական նախագծեր ունեցող անդամները ներկայացնում են իրենց աշխատանքները, որին հաջորդում են թեմային վերաբերող քննարկումներ:

3. Ի՞նչ թեմաների են վերաբերում ներկայացվող վերլուծությունները:

Վերլուծաբանն ազատ է թեմայի ընտրության հարցում: Դա կարող է լինել քաղաքական, մշակութային, տնտեսական, բնագիտական, սպորտային կամ այլ բնույթի:

4. Ի՞նչ հաճախականությամբ են վերլուծաբանները ներկայացնում վերլուծություն:

Յուրաքանչյուր աշխատանքային եռամսյակի ընթացքում վերլուծաբանը պետք է ներկայացնի առնվազն մեկ վերլուծություն:

5. Գանձվու՞մ է արդյոք անդավավճար կենտրոնի անդամներից

Անդամավճարներ գանձվում են միայն վերլուծաբաններից ու ասոցացված վերլուծաբաններից, դրանց չափը և կարգը որոշում է Խորհուրդը։ Այս կետի հետ կապված հավելյալ ինֆորմացիա ստանալու համար զանգահարեք մեզ։

6. Որո՞նք են Կենտրոնին անդամագրվելու հիմնական պահանջները:

Ակադեմիական պատրաստվածություն, բուհական կրթություն (ուսանող կամ շրջանավարտ), մոտակա՝ առնվազն մեկ տարում ՀՀ-ում մշտական բնակվելու միտում, հետաքրքրվածություն, ակտիվություն, նախաձեռնողականություն, աշխատասիրություն:

7. Կա՞ արդյոք վերլուծությունների համար տրվող վարձավճար կամ աշխատավարձ:

Ո՛չ, ԵՎՀԿ գործունեությունը իրականացվում է կամավորական հիմունքներով: