Մեր մասին

«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»

հասարակական կազմակերպություն

«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներգրավելով մասնագիտական տարբեր կողմնորոշումների և մտահորիզոնի տեր երիտասարդների, հրապարակում և հանրայնացնում է նրանց տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով: Ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ երիտասարդների կրթվածության մակարդակը բարձրացնելու և վերլուծական դաշտի զարգացումը խթանելու համար:




ԵՎՀԿ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Մենք պետականակենտրոն ենք: Մեր բոլոր նախաձեռնու թյուններում և սկզբունքներում մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության շահերից։ Տարբերակելով պետականն ու էթնիկականը՝ մենք մշտապես առաջնորդվում ենք ու առաջնորդվելու ենք պետական շահերով։
Գերխնդիր ունենալով հանրային շահի սպասարկումը՝ մեկնարկում ենք ազատական գաղափարներից, որոնք են՝ մարդու և քաղաքացու իրավունքներ, ժողովրդավարություն, իմանալու, արտահայտելու, փաստելու ազատություն, հանդուրժողականություն, շուկայական տնտեսություն…

ԵՎՀԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ

հանրային շահառու կողմերի միջև հաղորդակցության կազմակերպում
ինտելեկտուալ առկա ներուժի նյութականացում՝ ի սպաս հանրային շահի
վերլուծական դաշտի կայուն զարգացում

ԵՎՀԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

ԵՎՀԿ-ն հավասար հեռավորության վրա է բոլոր քաղաքական դերակատարներից և ուժային կենտրոններից։
ԵՎՀԿ-ն մշտապես պատրաստ է համագործակցել իր գաղափարները, նպատակները և սկզբունքները կիսող կազմակերպությունների հետ
ԵՎՀԿ ամբողջ գործունեությունը կազմակերպվում է մաքսիմալ հրապարակային, թափանցիկ և հաշվետու ձևաչափով։
Մեր բոլոր նախաձեռնություններում մենք կարևորում ենք արհեստավարժությունը, և մեր կազմակերպությունը աշխատում է միայն այն բնագավառներում, որտեղ մենք կոմպետենտ ենք։
ԵՎՀԿ գաղափարական և փիլիսոփայական մտահղացքի իրականացնողներն այն նախանձախնդիր և համարձակ երիտասարդներն են, ովքեր համոզված են, որ ներկայում կառուցվող ապագան հենց իրենք են ուրվագծում և մոդելավորում՝ մտածելով, խոսելով և գործելով: