Մեր պատմությունը


2017թ. սեպտեմբերի 15-ին, 16-ին, 23-ին և 24-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով քննարկումների շարք, որը նվիրված էր անկախության 26-ամյակին։ Ծրագրին բանախոսություններով հանդես եկան ինչպես ԵՎՀԿ վերլուծաբաններ, այնպես էլ Հայաստանում ճանաչված այլ մասնագետներ, դեսպաններ, վերլուծաբաններ և փորձագետներ:


2017թ. սեպտեմբերի 3-ին «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ԵՎՀԿ 2-րդ համագումարը, որն ընդունեց ԵՎՀԿ նոր Կանոնադրությունը, Ներքին Կանոնակարգը, Հռչակագիրն ու Ռազմավարությունը:


2017 թ. հունիս-հուլիս ամիսներին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ը «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության հետ մեկտեղ անցկացրեցին գիդ-զբոսավարների դպրոցը:


2017թ. հունիսի 6-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կայացավ ԵՎՀԿ 1-ամյակին նվիրված միջոցառումը:


2017 թ.-ի փետրվարի 3-ից 10-ը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացվեց #LiveTalks ծրագրի առաջին դասընթացը:


2017թ. փետրվարին տրվեց #AcoyaTalks-ը վերլուծական վիդեոնախագծի մեկնարկը:


2017 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ կազմակերպության առաջին համագումարը։


2016 թվականի Օգոստոսի 22-ից 28-ը տեղի ունեցավ կազմակերպության առաջին միջոցառումը՝ Վերլուծաբանների առաջին դպրոցը, որն իրականացվեց ԱՄՆ UGRAD հիմնադրամի աջակցությամբ։


2016 թվականի հունիսի 6-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն հասարակական կազմակերպության բացումը։


2013-2016 թվականների ընթացքում նախաձեռնության անդամները՝ որպես նախաձեռնության ներկայացուցիչներ, մասնակցել, ակտիվորեն ներգրավվել, կազմակերպչական հարցերով աջակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, որոնք ֆինանսավորվում ու իրականացվում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ-ի և այլ հեղինակավոր կառույցների կողմից ու հովանու ներքո:


2013 թվականի հուլիսին ստեղծվեց «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն ուներ մի քանի նպատակ՝ ապագա հասարակական կազմակերպության համար հարկավոր ռեսուրսների և թիմի հավաքագրում, գաղափարների, նպատակների, սկզբունքների և տեսլականի մշակում, որը և իր հանգրվանին հասավ 2016 թվականի մայիսին։


2011 թվականին պատանիները հիմնեցին «Երիտասարդական վերլուծական կենտրոն» ակումբը, որի նպատակն էր բանավեճերի, քննարկումների, ինքնակրթության, ինքնազարգացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտներում առավել ակտիվ մասնակցության միջոցով պատրաստել իր անդամներին հետագա քայլերի իրականացման համար։


2008 թվականին Արեգ Քոչինյանի և Նիկոլայ Հարությունյանի համատեղ ջանքերով հիմնվեց «Պատանի քաղաքագետների ակումբը», որը պատանիների համար բանավեճի և քննարկումների հարթակ էր:


Մեր պատմությունը լուսանկարներով…

1
2
3
5
4
6
7
8
9
10
11
12-հետո-լայվթոքս-մեծ
13
14
15
16
17
18