Օպերատոր

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ է օպերատոր, ով ցանկանում է կամավորական աշխատանքի շնորհիվ զարգացնել իր հմտությունները։ Կարող են դիմել նաև սկսնակ օպերատորները/ուսանողները։ Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։

Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզանից

  • Կազմակերպության գործունեության ընթացիկ աշխատանքներում իրականացնել մասնագիտական գործառույթներ:
  • Աշխատել ռեժիսորի և վիդեոխմբագիրների հետ նկարահանման և հետնկարահանման աշխատանքները կազմակերպելու ժամանակ։
  • Սեփական պրոֆեսիոնալ տեսախցիկի առկայություն և դրա հետ աշխատելու կարողություն:
  • Նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն:
  • Շաբաթական միջինում 8-10 ժամ զբաղվածություն, գրաֆիկը՝ կախված ընթացիկ ծրագրերից։

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿն

Անհատական և մասնագիտական աճ: Որպես մեր կազմակերպության կամավոր, դու կդառնաս ԵՎՀԿ մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Ձեռք կբերես նոր ընկերներ և ծանոթություններ: Օպերատորական աշխատանքի շնորհիվ կհարստացնես քո պորտֆոլիոն։  Հնարավորություն կունենաս ներկայանալ որպես կենտրոնի անդամ, օգտվել կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո  կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի հասարակայնության հետ կապերի և մարկետինգի բաժնին որպես օպերատոր անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք քեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: