Վերջին ժամանակներս հաճախ ենք հանդիպում կրիպտոարժույթ, բիթքոին տերմիններին: Շարունակվում են բուռն քննարկումները կրիպտոարժույթների տարածման, գնի փոփոխության վերաբերյալ:

Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում կրիպտոարժույթը, ինչպե՞ս է այն ստեղծվում:

Կրիպտոարժույթը վճարային միջոց է, որի հաշվառումն ապակենտրոնացված է: Այն իրենից ներկայացնում է գաղտնագրված տեղեկություն, որը հնարավոր չէ կրկնօրինակել (այդպատճառով էլ անվանման մեջ օգտագործված է «կրիպտո» տերմինը): «Կրիպտոարժույթ» տերմինը շրջանառության մեջ է մտել բիթքոինի՝ վիրտուալ արժույթի և վճարային համակարգի մասին պատմող հոդվածից հետո: Կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից: Մինչայժմ նրա ինքնությունը հստակ պարզված չէ: Ավելի հավանական է, որ Սատոշի Նակամոտոն անհատ կամ էլ մարդկանց խումբ է, ով հանդես է գալիս տվյալ կեղծանվամբ: Կոնցեպցիան Նակամոտոն ներմուծել է 2008 թ. հոկտեմբերի 31-ին, և այն սկսվեց տարածվել  2009 թ.-ից: Նախագծի ստեղծումից մեկ տարի անց Նակամոտոն լքեց նախագիծը, իսկ իր լիազորությունները փոխանցեց Գևին Անդերսենին:

Բիթքոինը շրջանառության մեջ մտավ ընդամենը 1 դոլար արժեքով, սակայն կարճ ժամանակ անց` սահմանեց ռեկորդային արժեք՝ անցնելով 5 հազար դոլարի սահմանը:

Կրիպտոարժույթների հիմքում ընկած է blockchain (բլոկ-շղթա) տեխնոլոգիան:

Բլոկ շղթան ապակենտրոնացված, թվայնացված, բաց հասանելիություն ունեցող (հանրային) գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոարժույթով իրականացված բոլոր գործարքները[i]: Մատյանում կատարված գրառումները գործարքների մասին անընդհատ ավելանում են ժամանակագրական կարգով, ինչը հնարավորություն է տալիս գործարքների մասնակիցներին հետևել գործարքների իրականացմանը առանց կենտրոնացված գրանցման, քանի որ յուրաքանչյուր մասնակից ստանում է բլոկ-շղթայի պատճենը, որը բեռնվում էավտոմատ կերպով:

Ներկայումս այս տեխնոլոգիան կիրառվում է հիմնականում կրիպտոարժույթներով կատարվող գործարքներին հետևելու և դրանց ստուգման համար, ինչն իրականացվում է, այսպես կոչված, ապակենտրոնացված հաշվառման տեխնոլոգիայով (distributed ledger technology՝ DLT): Միևնույն ժամանակ հնարավոր է կոդավորել և բլոկ-շղթայի մեջ ներառել ցանկացած տեսակի փաստաթուղթ: Ներբեռնված միավորումհնարավոր չէ փոփոխություններ իրականացնել, և դրա իսկությունը կարող են ստուգել շղթայի բոլոր մասնակիցները՝ օգտագործելով բլոկ-շղթան կենտրոնացված գրանցման համակարգի փոխարեն:

Բլոկը բլոկ-շղթայի ընթացիկ մասն է, որը գրանցում է որոշ կամ բոլոր վերջին գործարքները: Բլոկի գրանցման գործընթացն ավարտելուց հետո բլոկը միանում է շղթային, որը տվյալների գրանցման մշտական բազա է: Յուրաքանչյուր բլոկի ավարտվելուն պես ստեղծվում է նորը, որը ժամանակագրական կարգով կապված է բլոկ-շղթայի հետ: Յուրաքանչյուր բլոկ իր մեջ պարունակում է նախորդ բլոկի հաշը (hash՝ 256 բիթանոց կրիպտոգրաֆիկ ֆունկցիա[ii]): Արդյունքում բլոկ-շղթան իր մեջ պարունակում է օգտագործողների տվյալները և նրանց կատարած գործարքների մասին տեղեկատվությունը սկզբնական բլոկից մինչև վերջին ստեղծվածը:

Բլոկ-շղթան կազմված է այնպես, որ գրանցված տվյալները հնարավոր չէ փոփոխել և տեղեկատվությունը ոչ թե պատճենվում է  այլ բաշխվում շղթայի մեջ:

Այսպիսով՝ բլոկ-շղթայի տեխնոլոգիայի մեջ ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները[iii].

Գործարքների նկարագրություն

Սատոշի Նակամոտոն իր հոդվածում էլեկտրոնային արժույթը կամ մետաղադրամը սահմանում է որպես թվային ստորագրությունների շղթա[iv]: Յուրաքանչյուր օգտագործող ավելացում է կատարում շղթային նախորդ գործարքի կոդավորման ֆունկցիայի (հաշ ֆունկցիայի) միջոցով և ավելացնում է հաջորդ օգտագործողի հրապարակային բանալին, կցում է շղթայի վերջին: Գործարքի ստացողը կարող է ստուգել էլեկտրոնային ստորագրությունները գործարքի մասնակիցներին նույնականացնելու համար:[v]

Բլոկ-շղթայի միջոցով ստեղծված կրիպտոարժույթը պահպանվում է հատուկ էլեկտրոնային  դրամապանակներում: Արժույթ ստանալու ընթացքը կոչվում է մայնինգ: Գործընթացը հասանելի է բոլորին: Ցանկացած մարդ կարող է սկսել որոնել կրիպտոարժույթ: Անհրաժեշտ է միայն համակարգչի վրա տեղադրել հատուկ ծրագրային ապահովում:

Կրիպտոարժույթները լայնորեն կիրառելու դեպքում կարող են էական փոփոխություններ մտցնել ֆինանսական համակարգ: Այս նորարարության կիրառման շնորհիվ բավականին կհեշտանան փոխանցումները, կնվազեցվեն դրանց վճարները, ինչպես նաև կկրճատվի դրանց վրա ծախսվող ժամանակը: Չնայած Եվգենի Կասպերսկին կարծում է, որ կրիպտոարժույթները լավ կաշխատեն միայն 300 տարի անց:[vi]

Կրիպտոարժույթների առավելություններից մեկը, ինչպես նշվեց, փոխանցման ցածր վճարն է: Տվյալ փոխանցումները ենթադրում են  բավական ցածր վճարներ՝ կազմելով փոխանցվող գումարի 0-1%-ը: Համեմատության համար նշենք, որ առցանց վճարային համակարգերի դեպքում վերոհիշյալ վճարը կազմում է փոխանցվող գումարի 2-4 %-ը, իսկ գումար փոխանցող ընկերությունների ծառայություններից օգտվելու դեպքում՝ 8-9%:

Վիրտուալ արժույթների փոխանցումներն ավելի արագ են կատարվում, քան իրականը: Բիթքոյնների դեպքում գործարքը կարող է տևել 10-60 րոպե: Նշենք նաև, որ կրիպտոարժույթներով վճարումները կատարվում են շուրջօրյա՝ առանց ժամանակային սահմանափակման:

Առավելություններից մեկն էլ ինֆլյացիայի վերահսկելի ռիսկն է: Ի տարբերություն կրիպտոարժույթների՝  իրական արժույթների վրա կառավարությունները, ԿԲ-ները ունեն զգալի ազդեցություն,  և կարող են ազդել փողի առաջարկի վրա: Վիրտուալ արժույթի դեպքում ինֆյլացիա կարող է առաջանալ հաստատուն առաջարկի պայմաններում պահանջարկի նվազման կամ առաջարկվող բիթքոյնի առաջարկի մեծացման որոշ դեպքերում:

Թերևս ամենամեծ առավելություններից է այն հանգամանքը, որ գործարքները չեն պահանջում անձնական տվյալների տրամադրում: Բիթքոյնի օգտատերն իր փողը կարող է պաշտպանել ծածկագրման միջոցով: Ի տարբերոթյուն այլ վճարային միջոցների՝ բացառվում է առևտրականների աննկատ գումար գանձելը:

Թերություններ՝

  1. Գները կարող են կտրուկ փոփոխվել, իսկ այդ փոփոխությունները կանխատեսել հնարավոր չէ:
     

     

    2017թ. հունվարիցհոկտեմբեր Վերջին 12 ամիսներիընթացքում Տարեկանմիջինփոփոխություն 2013թ.-ից
    Բիթքոին +495% +717% +1010%
    Էթերիում +4169% +3016% +2080%
    S&P 500 +14% +20% +13%
    Ոսկի +13.5% +11.5% +4%

    Կրիպտոարժույթների գների փոփոխությունը՝ ամերիկյան S&P 500 ֆոնդային ինդեքսի և ոսկու գների փոփոխության համեմատ


    [vii][viii]

  2. Քանի որ վերահսկողությունը բացակայում է, կրիպտոարժույթները կարող են օգտագործվել հանցավոր գործունեության համար՝ փողերի լվացում, հարկերից խուսափում, Փոնզի սխեմային նման խարդախություններ: Փոնզի սխեման ներդրումային խարդախության տեսակ է. Ներդրողներին խոստանում են բարձր շահույթ՝ ցածր ռիսկի պայմաններում: Վերահսկողության բացակայության պայմաններում` շատերը կարող են «ծուղակն» ընկնել:
  3. Կա հարկերը շրջանցելու մեծ հավանականություն:
  4. Բիթքոինի համատարած օգտագործումը կհանգեցնի նրան, որ պահանջարկը կգերազանցի առաջարկը, ինչի հետևանքով կայունորեն կմեծանա դրա գինը:
    Ապրանքների և ծառայությունների գները կնվազեն, իսկ առաջացած գնանկումն իր հերթին բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա:
  5. Ինչպես ցանկացած արժույթ, կրիպտոարժույթը ևս գրավիչ է գողերի համար: Դեպքեր, իհարկե քիչ, բայց ամեն դեպքում գրանցվել են: 2011թ.-ին օգտատերերից մեկը հայտարարեց, որ իր «դրամապանակից» գողացել են 25000 բիթքոյն: Իսկ 2012թ.-ին հայտնի դարձավ, որ Webhost ընկերությունից հափշտակվել է 50000 բիթքոյն՝մոտ 230 հազար ԱՄՆ դոլար:

ՀՀ-ում Կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ կրիպտոարժույթների օգտագործումից՝ նախքան համապատասխան կարգավորումների ներդրումը:[ix]

ՌԴ-ում աշխատում են վերահսկողության կոնկրետ մեխանիզմներ ներդնելու վրա: ՌԴ նախագահը նշումէ, որ երկրում վերահսկելու կոնկրետ մեխանիզմների ստեղծումն անհրաժեշտ է հարկերից խուսափումը, կեղտոտ փողերի լվացումը, ահաբեկչության ու խարդախության ֆինանսավորումը նվազագույնի հասցնելու համար: Սա լուրջ վտանգ է վերահսկողության բացակայության պայմաններում:

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Քեննեթ Ռոգոֆը կանխատեսում է մոտ ապագայում բիթքոինի տապալում:

Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ եվրոգոտում կարող է շրջանառվել միայն մեկ արժույթ, իսկ եվրոգոտու երկրները չեն կարող թողարկել ազգային արժույթներ:[x]

Իսկ, օրինակ, Ճապոնիայում բիթքոինը և մնացած կրիպտոարժույթները պաշտոնապես համարվում են վճարման միջոց:

Նշենք, որ վիրտուալ արժույթները, այդ թվում՝ բիթքոյնը, Հայաստանում էլեկտրոնային փող չեն համարվում:

Չնայած բարձրացված աղմուկին՝ կրիպտոարժույթն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է օգտագործել տնտեսության, բիզնեսի զարգացման համար: Հայաստանում, իհարկե, դեռ վաղ է բիթքոինի տարածման մասին խոսելու համար: Սակայն ինչպես մնացած երկրներում, Հայաստանում ևս բիթքոինի կիրառումը կնպաստի տնտեսական աճին: Էական վտանգ է վերահսկողության բացակայությունն ու կասկածելի գործարքները: Օգտատերերին ռիսկերից ապահովելու լավագույն միջոցը գիտելիքների դերի բարձրացումն ու տեղեկատվական ասիմետրիայի վերացումն է: Եթե գործարքի ժամանակ մի կողմը մյուսից ավելի տեղեկացված է, կա խաբեության մեծ հավանականություն: Իսկ համապատասխան ինֆորմացիայի տիրապետումը կկանխի վճարային միջոցների կորուստը:


  1. Blockchain, https://blockchain.info/markets/
  2. Cryptocurrency Market Capitalizations/ CoinMarketCap, https://coinmarketcap.com/


[i] http://www.investopedia.com/terms/b/blockchain.asp
[ii] https://www.youtube.com/watch?v=bBC-nXj3Ng4
[iii] https://hbr.org/2017/01/the-truth-about-blockchain
[iv] «Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System» Satoshi Nakamoto 2008
[v] Կետագիծ՝ նույնականացում, ընդհատ գիծ՝ ստորագրություն, հոծ գիծ՝ կոդավորում (հաշավորում)
[vi] http://www.banks.am/am/news/fintech/14499
[vii] https://blockchain.info/charts/market-price?timespan=1year
[viii] https://blockchain.info/charts/market-price?timespan=all
[ix] http://newsarmenia.am/am/news/dramapanak/-inch-kriptoarjuyty-ev-vortex-en-riskery/
[x] http://www.banks.am/am/news/fintech/14382


Հեղինակներ՝ Լիլիթ Օվսյան (Lilit Ovsyan) և Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը