ՀՏՀ

1. Ի՞նչ թեմաների են վերաբերում ներկայացվող վերլուծությունները:

Վերլուծաբանն ազատ է թեմայի ընտրության հարցում: Դա կարող է լինել քաղաքական, մշակութային, տնտեսական, բնագիտական, սպորտային կամ այլ բնույթի:

2. Ինչպե՞ս կարելի է անդամագրվել որպես ԵՎՀԿ վերլուծաբան։

ԵՎՀԿ վերլուծաբան դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը և անցնել համապատասխան փորձաշրջան։  Մանրամասն

3․ Ի՞նչ հաճախականությամբ են անցկացվում վերլուծաբանների հանդիպումները:

Վերլուծաբանների նիստերը անցկացվում են երեք ենթաբաժիններում՝ (հասարակագիտական, տնտեսագիտական և մշակութային) ճկուն գրաֆիկով։ Վերլուծաբանը ներկայացնում է իր վերլուծական նախագիծը համապատասխան ենթաբաժնում, որից հետո առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվում է տվյալ բաժանմունքի նիստ։
Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև համատեղ կամ արտահերթ նիստեր:

4. Ի՞նչ ֆորմատով են տեղի ունենում վերլուծաբանների հանդիպումները:

Նիստի ժամանակ ենթաբաժնի անդամը հակիրճ ներկայացնում է իր վերլուծական նախագիծը, որին հաջորդում են թեմային վերաբերող քննարկումները:

5․ Ի՞նչ հաճախականությամբ են վերլուծաբանները ներկայացնում վերլուծություն:

Վերլուծությունների ներկայացման համար սահմանված ժամկետներ չկան։ Վերլուծաբանները ներկայացնում են վերլուծական նախագծեր այն ժամանակ, երբ իրենց նպատակահարմար է։

6. Ինչպե՞ս կարելի է դառնալ կազմակերպության անդամ-կամավոր։

Կազմակերպությունում կամավոր աշխատանք կարելի է անել՝ դառնալով ԵՎՀԿ անդամ կամ աշխատակից։
Ի տարբերություն անդամների՝ աշխատակիցները չեն կարող ներկայանալ որպես ԵՎՀԿ անդամներ, չեն ստանում անդամատոմս, չեն կարող մասնակցել Կազմակերպության ղեկավարմանը և ընտրություններին:

7․ Գանձվու՞մ է արդյոք անդամավճար կազմակերպության կամավորներից:

Անդամավճարներ գանձվում են միայն ԵՎՀԿ անդամներից։ Այս կետի հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար զանգահարեք մեզ։

8. Որո՞նք են Կենտրոնին անդամագրվելու հիմնական պահանջները:

Ակադեմիական պատրաստվածություն, բուհական կրթություն (ուսանող կամ շրջանավարտ), մոտակա՝ առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելու միտում, հետաքրքրվածություն, ակտիվություն, նախաձեռնողականություն, աշխատասիրություն:

9. Կա՞ արդյոք վերլուծությունների համար տրվող վարձավճար կամ աշխատավարձ:

Ո՛չ, ԵՎՀԿ գործունեությունը իրականացվում է կամավորական հիմունքներով: