Հունվարի 19-ին «Հոդված 3» ակումբում հերթական անգամ տեղի ունեցավ սերունդների բանախոսություն՝ այս անգամ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:

Հանդիպման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԵՎՀԿ նախագահ, պատմաբան-քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ԵՎՀԿ վերլուծաբան, քաղաքագետ Ռաֆայել Ավդալյանը:

Հանդիպման ընթացքում բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսակետը 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վերաբերյալ: Կարծիքներ և տեսակետներ հնչեցին համաձայնագրի գործնական արդյունքների, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ ՀՀ համաձայնագրի տարբերությունների, ինչպես նաև ԵՄ երկրների հետ վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ:

Բանախոսությանը հաջորդեց հարց-պատասխանը, որի ընթացքում ունկնդիրները հնարավորություն ստացան բանախոսներին ուղղել իրենց հուզող հարցերը թեմայի վերաբերյալ:

Facebook Comments

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը