Հունվարի 19-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ հերթական Սերունդների բանախոսությունը ՀՀ-ԵՄ hամապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի շուրջ. «Եվ-Եվ»-ի հաղթանա՞կ, թե՞ հաղթանակի պատրանք» թեմայով: Հանդիպման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԵՎՀԿ նախագահ, պատմաբան-քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ԵՎՀԿ վերլուծաբան, քաղաքագետ Ռաֆայել Ավդալյանը:

Բանախոսներից յուրաքանչյուրն արտահայտեց իր տեսակետը 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վերաբերյալ: Բանախոսներն ընդգծեցին վերոնշյալ համաձայնագրում «Եվ-Եվ»-ի հաղթանակի անհնարինությունը՝ նախևառաջ պատճառաբանելով երկու կողմերի քաղաքակրթական ահռելի տարբերությունները: Ստեփան Գրիգորյանը կարևորեց համաձայնագիրը առաջին հերթին նրանով, որ այն Հայաստանին այլընտրանքի հնարավորություն է տալիս: Իրավապաշտպան, լրագրող Արթուր Սաքունցի խորին համոզմամբ՝ ազգ-բանակ հայեցակարգը այս համաձայնագրի համատեքստում չի կարող գոյություն ունենալ: Կարծիքներ և դիրքորոշումներ հնչեցին ԵՄ երկրներ վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ ՀՀ համաձայնագրի տարբերությունների մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցում տարածքային ամբողջականության և ինքնորոշման խնդրի շուրջ՝ այս համաձայնագրի համատեքստում: ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը նշեց, որ «Եվ-Եվ»-ի հաղթանակ է այնքանով, որ երկուսն էլ պայմանագրեր են, երկուսն էլ տարբեր ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու հնարավորություն են ստեղծում, սակայն «Եվ-Եվ»-ը անկիրառելի է այս պարագայում, քանի որ մի կողմից մենք դարձել ենք տնտեսական միության լիիրավ անդամ, մյուս կողմից՝ մեկ այլ տնտեսական կազմակերպության հետ կնքել ենք, ըստ էության, քաղաքական և մշակութային պայմանագիր, քանի որ պայմանագրից հանվել է երկրում առաջացած քրեաօլիգարխիկ վիճակը կոտրող գործիքը: Նկատելով տարբերությունները այս և սեպտեմբերի 3-ի ասոցացման համաձայնագրի միջև՝ բանախոսներից ԵՎՀԿ վերլուծաբան Ռաֆայել Ավդալյանը նշեց, որ այս համաձայնագիրը ավելի շատ դրական տարրեր է իր մեջ պարունակում, քան ասոցացման համաձայնագիրը հենց միայն այն փաստով, որ մեջբերվում է Հելսինկյան ակտի երեք հիմնական սկզբունքները:

Բանախոսության ավարտին Ստեփան Գրիգորյանը և Արթուր Սաքունցը ողջունեցին ԵՎՀԿ-ի ներդրած ջանքերը նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու և օրակարգային խնդիրները վեր հանելու ուղղությամբ:

1-(2)
Copy-of-IMG_4008
Copy-of-IMG_4050
Copy-of-Still0120_00010
Copy-of-Still0120_00007
Copy-of-IMG_4040
Copy-of-Still0120_00015
Copy-of-Still0120_00021
Facebook Comments

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը