Մարտի 26-ին #Հոդված3 ակումբում մեկնարկեց ՀԱՐԹԱԿ ծրագիրը:

ՀԱՐԹԱԿԸ հանդիպում է մի կողմից պետական պաշտոնյայի, հասարակական, քաղաքական, մշակութային գործչի, մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, երիտասարդների, հասարակության այլ շահառուների միջև՝ իբրև կարծիքների փոխանակման հարթակ՝ հարց-պատասխան ձևաչափով: Ծրագիրը տեսանկարահանվում է:

Նախագծի առաջին հյուրն էր լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Երկար տարիներ աշխատելով լրատվադաշտում՝ նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ, որով հետաքրքրված է եղել վաղ տարիքից:

«Հանրային քաղաքական կյանքի նկատմամբ հետաքրքրությունն է ինձ բերել լրագրություն: Իմ լրագրողական գործունեության ընթացքում լուսաբանել եմ հիմնականում քաղաքական թեմաներ: Եվ այսօր այստեղ եմ, որպեսզի կրկին վերլուծեմ այն իրադարձությունները և պատասխանեմ այն հարցերին, որոնք հետաքրքրում են ձեզ» ” ասաց Փաշինյանը:

Լսարանին հետաքրքրող հարցերը հիմնականում քաղաքական էին: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ինչն է խոչընդոտում ինստիտուցիոնալ ընդդիմության և ինստիտուցիոնալ կուսակցությունների զարգացմանը՝ Փաշինյանը նշեց, որ ցանկացած ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման ամենամեծ խոչընդոտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցածր ինքնագնահատականն է: Քաղաքական և հասարակական ոլորտներում ստեղծված փակուղուց դուրս գալու ճանապարհը Փաշինյանը տեսնում է քաղաքացու ինքնագնահատականի բարձրացման մեջ:

«Ինքնագնահատականի բարձրացման հետ մեկտեղ պիտի բարձրացվի նաև քաղաքացիական գիտակցությունը, որը կարևոր բաղադրիչն է գիտակցված հասարակության ձևավորման համար», ” նշեց նա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական իրադրության մեջ ներկայումս արդիական այլ հարցեր:

Խոսելով ապրիլին կազմակերպվելիք «14+4» ձևաչափով փողոցային հանրահավաքնեի մասին, Փաշինյանը նշեց․ «Մենք մեր նկատմամբ կիրառված բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու Հետևաբար մենք այս քաղաքական ողջ պրոցեսի ընթացքում , որը չի լինելու նրբիկ կամ փափուկ, կիրառելու ենք «բաց ձեռքերի» քաղաքականություն»։
Հանդիպումը լուսաբանվեց մի շարք լրատվամիջոցների կողմից:

1
2
3
4
5
6
7
Facebook Comments

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը