«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպության մոնիթորինգի թիմին անհրաժեշտ են կամավորներ, ովքեր աչքի են ընկնում երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իրենց հետաքրքրասիրությամբ և ցանկանում են այն ծառայեցնել նաև աշխատանքում։

Ինչ ենք մենք ակնկալում քեզնից

  • Հետևել ՀՀ-ում և աշխարհում տեղի ունեցող արդիական իրադարձություններին տեղական և արտասահմանյան լրատվական, վերլուծական կայքերի, հեռուստատեսության միջոցով
  • Կազմակերպության վերլուծաբաններին ներկայացնել ոլորտային նորությունները և դրանց պարբերական թարմացումները,
  • Սահմանված իրավասությունների շրջանակում արդյունավետորեն աշխատել և համագործակցել կազմակերպության վերլուծաբանների հետ
  • Պարբերաբար ուսումնասիրել և ներկայացնել Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի գործունեությունը լուսաբանող լրատվությունը և այլ տեղեկատվություններ
  • Կատարել աշխատակազմի ղեկավարի այլ հանձնարարությունները մոնիթորինգի թիմի իրավասությունների շրջանակում

Պահանջվող որակավորումներ

  • Որոնողական գերազանց հմտություններ
  • Հայալեզու և օտարալեզու լրատվության հետ աշխատելու պատրաստակամություն
  • Օտարալեզու լրատվական տեքստեր կարդալու և հասկանալու ունակություն
  • Անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
  • Արագ սովորելու կարողություն
  • Ժամանակի գերազանց կառավարում, ժամկետների մեջ տեղավորվելու հարցում բարձր կարգապահություն
  • Հետաքրքրասիրություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ինչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Մասնագիտական և անհատական աճ։ Կենտրոնն ընձեռում է հնարավորություն դառնալու երիտասարդական գործուն, աճող և դինամիկ թիմի կամավոր, լինելու իրազեկված առօրյա նորություններում, զարգացնելու աշխատանքային մի շարք հմտություններ մոնիթորինգի բնագավառում, ձեռք բերելու նոր ծանոթություններ ու ընկերներ, թիմային աշխատանքի մեծ փորձ:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով երաշխավորագիր տրամադրել վերջինիս ապագա գործատուին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի աշխատակազմին որպես Մոնիթորինգի թիմի անդամ միանալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:

Facebook Comments

Մեկնաբանել

Մեկնաբանությունն այստեղ
Մուտքագրեք Ձեր անունը