6 C
Yerevan, Armenia
Հինգշաբթի, Փետրվար 22, 2018
Գլխավոր Հեղինակներ Հեղինակի գրառումները։ Armenian Center of Young Analysts

Armenian Center of Young Analysts

Հունվարի 19-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ հերթական Սերունդների բանախոսությունը ՀՀ-ԵՄ hամապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի շուրջ. «Եվ-Եվ»-ի հաղթանա՞կ, թե՞ հաղթանակի պատրանք» թեմայով: Հանդիպման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԵՎՀԿ նախագահ, պատմաբան-քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ԵՎՀԿ վերլուծաբան, քաղաքագետ Ռաֆայել Ավդալյանը: Բանախոսներից յուրաքանչյուրն արտահայտեց իր...
Հունվարի 19-ին «Հոդված 3» ակումբում հերթական անգամ տեղի ունեցավ սերունդների բանախոսություն՝ այս անգամ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ: Հանդիպման բանախոսներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԵՎՀԿ նախագահ, պատմաբան-քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ԵՎՀԿ վերլուծաբան, քաղաքագետ Ռաֆայել Ավդալյանը: Հանդիպման ընթացքում բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսակետը 2017թ....
Նոյեմբերի 9-ին ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը հյուրընկալվել էր Ազատություն TV-ի «Ըստ էության» հաղորդմանը: Քննարկման թեման վերջին ժամանակներում ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումն էր: Հաղորդմանը մասնակցում էին նաև «Հանուն գիտության զարգացման» շարժման համակարգող խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանը և Հայկ Զաքարյանը, ինչպես նաև ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը: Ներկաները քննարկեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի...
Նոյեմբերի 7-ին, ժամը 18։00-ին Ռուսական արվեստի թանգարանում (Իսահակյան 38 հասցեում) տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Զինապարտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկմանը: Բանախոսությամբ հանդես եկավ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը։ Միջոցառումը իրականացվեց բանախոսություն-քննարկում ձևաչափով, որին ներկա Էին ուսանողներ, երիտասարդներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հետաքրքրված այլ անձինք։ Միջոցառումը կազմակերպվել էր Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի #Livetalks նախագծի շրջանակում: #LiveTalks-ը ինտերակտիվ բանախոսությունների և քննարկումների...
Նոյեմբերի 7-ին Ռուսական արվեստի թանգարանում «Livetalks» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ բանախոսություն` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի թեմայով: Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, ԵՎՀԿ վերլուծաբաններ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանախոսությամբ հանդես եկավ ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը, ով սկզբում ներկայացրեց օրենքի նախգիծը՝ իր բոլոր առավելություններով և թերություններով, հստակ և ոչ հստակ կողմերով, ապա իր կարծիքն արտահայտեց «Հանուն գիտության զարգացման» շարժման վերաբերյալ՝...
Սեպտեմբերի 15-ին, 16-ին, 23-ին և 24-ին «Հոդված 3» ակումբում ԵՎՀԿ-ն կազմակերպել էր «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով քննարկումների շարք, որը նվիրված էր անկախության 26-ամյակին։ #LiveTalks նախագծի շրջանակում իրականացվող այս ծրագիրը նպատակ ուներ երիտասարդության շրջանում բարձրացնել տեղեկացվածության և հետաքրքրության մակարդակը հանրապետության արտաքին քաղաքականության նկատմամբ, կենդանի զրույցների միջոցով ապահովել տեսակետների փոխանակում երիտասարդ և ավագ սերունդների միջև։ Ծրագրին բանախոսություններով հանդես եկան ինչպես...