6 C
Yerevan, Armenia
Հինգշաբթի, Փետրվար 22, 2018
Գլխավոր Հեղինակներ Հեղինակի գրառումները։ Gor Madoyan

Gor Madoyan

Photo: www.acoya.org
Պետությունը և հասարակությունը որքան էլ կուռ, փոխլրացնող և փոխարտացոլող համակարգեր են, բայց և այնպես լինում են ոլորտներ, շրջանակներ և կապի ձևեր, որոնք ներկայացնում են մեկ մի կողմի, մեկ մյուսի դոմինանտությունը և ազդում միմյանց գաղափարաբանական շրջանակի ձևավորման վրա։ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր իշխանությունների, սկսյալ Հայոց Համազգային Շարժումից մինչև ներկայիս Հայաստանի Հանրապետական կուսակցություն, միշտ էլ ակտիվ կապի մեջ է եղել...
Photo: http://aloban75.livejournal.com/1000898.html
Վերջերս կյանքից հեռացավ հայտնի կինոռեժիսոր, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը։ Արտառոցը ոչ թե նրա կյանքից հեռանալու փաստն էր, որը բնական և օրինաչափ երևույթ է, այլ նրա մահվանը հաջորդող տարածված հաղորդագրության բովանդակությունը։ Հաղորդագրությունը տարածել էին նրա որդիներն ու հարազատները։ Հաղորդագրությունում ասվում էր հետևյալը. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու...
Photo: https://www.counter-currents.com/
Գերմանացի սահմանադրագետ, իրավաբան և քաղաքական գործիչ Կառլ Շմիդտը, խոսելով պետության մասին, այն նկարագրում է որպես «ժողովրդի քաղաքական կարգավիճակ»: Այս չափազանց լակոնիկ, բայց և համընդգրկուն նկարագրությունը թե՛ հեղինակի ապրած շրջանում, թե՛ նրանից հետո, եվրոպական քաղաքական և իրավական մտքի գոհարներից է և հիմա էլ զուրկ չէ արդիականությունից և կարևորությունից։ Այս դիրքից որոշակի առնչություններ են նկատվում ներհայաստանյան ներկայիս իրավիճակի հետ, որոնք կարիք...
Photo:https://www.pinterest.com
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ՀՍՍՀ) Գերագույն խորհրդի (ԳԽ) կողմից անկախության հռչակագրի ընդունմամբ և 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով հանրապետությունը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և սեպտեմբերի 23-ին հռչակեց իր անկախությունը։ Այս դասագրքային տողերը շատերի համար պարզապես ամսաթվեր և ժամանակագրություն են, այնինչ այս թվերի և փաստերի հիմքում  իրականացվել է հսկայական աշխատանք, որը սկիզբ էր առել արդեն 1960-ական...
Photo: www.pinterest.com
Նախ ընթերցի′ր առաջին մասը: Այս ամռան հուլիսյան դեպքերը, կապված «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ, բազմաթիվ հարցերի, մտքերի, երբեմն նույնիսկ հակասական մոտեցումների առիթ տվեցին հասարակության տարբեր խավերի մոտ։ Այստեղ առավելապես խոսքը այդ գործողության հրահրած հետագա իրադարձությունների մասին է, որոնք յուրօրինակ «լակմուսի թուղթ» հանդիսացան՝ հասկանալու գործող իշխանական համակարգի գործառնության նրբերանգները և իշխանության համակարգային կողմն ինքնին։ Ցույց տվեցին...
Photo: www.pinterest.com
Չի կարող լինել փոխգործակցություն անհատների, խմբերի միջև առանց բազային, նախասկզբնական բռնության, այսպես ասած արարչագործ բռնության առկայությամբ և հիմամբ։ Այս հիմնադրույթը հարկ է մտապահել հետագա ամբողջ ընթացքի համար։ Հասարակության սոցիալական համակարգի մեջ կենսագործվող ցանկացած քաղաքական իշխանության համակարգ ի վերուստ տրված չէ և, առօրեականության դիրքերից ելնելով, առավելագույնս իրավիճակային է: Զուրկ լինելով անընդհատականության երաշխիքներից՝ այն համարվում է շարունակական գաղափարական պայքարի, ներհասարակական բանակցությունների, բռնության...